2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Ասում են...

Ասում են...
22.07.2011 | 00:00

...թե խորհրդարանում լրտեսում են բոլորին։ Տեսախցիկը ֆիքսում է նաև խորհրդարանում հանրապետության նախագահի ներկայացուցչի աշխատասենյակ ելումուտ անողներին, նպատակ ունենալով պարզելու, թե «յուրայիններից» ով կարող է հավաքագրված լինել կամ...
Ասում են, թե որոշ պատգամավորների աշխատասենյակներում նաև գաղտնալսման սարքեր են դրված։
Որպեսզի ոչ ոք չտեսնի խորհրդարանի խոսնակի անձնական հյուրերին, հատուկ անցակետ են կահավորել «հասարակ մահկացուների» համար, իսկ հինը սկսել են օգտագործել միայն գաղտնի այցելությունների ժամանակ։ Այս նպատակով խոսնակի երկու տեղակալները շենքի այդ թևից (առաջ խոսնակն ու նրա տեղակալները զբաղեցնում էին աջ թևի աշխատասենյակները) տեղափոխվել են հանդիպակաց թև, որպեսզի ավելորդ աչքերն առհասարակ չտեսնեն ու չշփվեն «հատուկ» հյուրերի հետ։ Անգամ պատգամավորներն իրավունք չունեն առանց հատուկ հրավերի բարձրանալու խոսնակի մոտ և սպասելու նրա հետ հանդիպման (նրանց պարզապես դուրս են հրավիրում ընդունարանից)։
Իսկ Աբրահամյանի «զինակիցներն» այդ ընթացքում հասցնում են տարբեր նախագծերի փողեր «լվանալ», ներառյալ խորհրդարանի նոր շենքի, հատուկ անցակետի շինարարության պակաս-պռատների, խորհրդարանի այգում կազմակերպվող ամեն տեսակի միջոցառումների, նոր դահլիճի շինարարության։
Այս մարդկանց խելքին նաև փչել է ստեղծել մի ֆորմալ հանձնաժողով, որի կազմում ներգրավվածները մինչ օրս էլ պատկերացում չունեն, թե ինչու են իրենց ներառել տվյալ հանձնաժողովում և, որ պակաս կարևոր չէ, իրականում որքան է ծախսվել Կորեայից ստացված և պետական գանձարանից հատկացված փողերից։ Ի դեպ, պարոն խոսնակը կարողանում է ամեն ինչից փող «տնտեսել». սկսած զուգարանի թղթից, վերջացրած խմելու ջրով։

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ